Քաբուլում Իտալիայի դեսպանության մոտ հրթիռ է պայթել հունվարի 17-ի երեկոյան՝ այն հանդիպման սկսվելուց մի քանի ժամ առաջ, որի ընթացքում քննարկվելու է «Թալիբանի» հետ խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Հրթիռ է պայթել Քաբուլում Իտալիայի դեսպանության մոտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: BBC-ի փոխանցմամբ՝ տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորվել է դեսպանատան պահապաններից մեկը: Afghan Tolo News հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երեւում է, որ հրշեջ մեքենաներ եւ զինվորականներ են կանգնած դեսպանատան մերձակայքում:
Աֆղանստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները հունվարի 18-ին Քաբուլում կվերսկսեն բանակցությունները՝ քննարկելու ապստամբների հետ հակամարտության խաղաղ կարգավորումը:
Reuters-ը հաղորդել է, որ «Թալիբանը» դեռեւս չի հայտարարել խաղաղ գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: