«Ղարաբաղ Տելեկոմ»-ը ներկայանում է նոր առաջարկով՝ ըստ որի, հավաքելով *295*1# հրահանգը` բաժանորդները կարող են ակտիվացնել ՂՏ-ի «Օրական» առաջարկը (շարժական համացանց՝ մատչելի սակագնով), որով ընդամենը 295 դրամով ողջ օրվա համար կստանան 1 ԳԲ շարժական համացանցի ծավալ:
«Ղարաբաղ Տելեկոմ»-ն իր բաժանորդներին հերթական նոր առաջարկն է անում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ միանալով «Օրական» առաջարկին, բաժանորդներն իրենց հեռախոսներով կկարողանան օգտվել Facebook, Odnoklassniki, Twitter և այլ սոցիալական կայքերից:
Առաջարկը հասանելի կլինի միայն կանխավճարային հեռախոսահամարների բաժանորդների համար: Այն հնարավոր է ակտիվացնել օրական մեկ անգամ, որը ակտիվացման պահից սկսած կգործի մինչև ընթացիկ օրվա վերջ` ժամը 23:59:59: Ծառայությունը չի գործում ռոումինգում: Մանրամասների համար կարող եք հավաքել *295# հրահանգը: