American Airlines ավիաընկերության չորս ուղեւորի Տորոնտոյի օդանավակայանում օդանավից հեռացրել են «տագնապի զգացման» պատճառով, որն առաջացել էր բորտուղեկցորդների մոտ:
American Airlines-ի սեւամորթ ուղեւորներին հեռացրել են օդանավից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուղեկցորդուհին եւ օդաչուն տագնապ զգացին օդանավում մեր ներկայությունից»,-պատմել է ուղեւորներից մեկը:
Բրուքլինի չորս սեւամորթ բնակչի, որոնցից մեկը հնդկացի էր, մյուսները` մահմեդականներ, ընդունել է ավիաընկերության ներկայացուցիչը, որը նրանց պատմել է տեղի ունեցածի պատճառների մասին: Տղամարդիկ տեղի ունեցածը ռասայական խտրականություն են կոչել եւ հայտնել են, որ 1 մլն դոլարի փոխհատուցում են ակնկալում եւ 5 մլն դոլար բարոյական վնասի համար, տեղեկացնում է Gazeta-ն: