Մերձավոր Արևելքից փախստականների համար նախընտրելի երկրներից մեկը՝ Շվեդիան, մտադիր է արտաքսել 2015 թվականին երկիր ժամանած մինչև 80.000 ներգաղթյալի, որոնց մերժվել է ապաստանի տրամադրումը, հայտնել է Շվեդիայի ՆԳՆ ղեկավար Անդերս Էգեմանը։
Շվեդիան մտադիր է արտաքսել մոտ 80.000 փախստականի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համեմատության համար պետք է նշել է, որ 2015թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ԵՄ 8 երկրներ, այդ թվում` Շվեդիան և փախստականների համար մյուս հայտնի երկիր Գերմանիան, արտաքսել են ընդհանուր առմամբ 840 ներգաղթյալի։
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտնել է, որ դեկտեմբերին ԵՄ ժամանած ներգաղթյալների 60%-ը քիչ հնարավորություններ ունեն փախստականի կարգավիճակ ստանալու համար, քանի որ ժամանում են ոչ հակամարտության գոտիներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։