Artsakhpress

Սփյուռք

Բագրատ Էստուկյանն ահազանգում է ստամբուլահայ համայնքի ներսում առկա խնդիրների մասին

Թուրքիայում հայկական համայնքի համար 2016 թվականին գլխավոր խնդիր է շարունակում մնալ պատրիարքի և համայնքային հաստատությունների վարչությունների ընտրության հարցը:

Բագրատ Էստուկյանն ահազանգում է ստամբուլահայ համայնքի ներսում առկա խնդիրների մասին

Բագրատ Էստուկյանն ահազանգում է ստամբուլահայ համայնքի ներսում առկա խնդիրների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Այդ ընտրությունները կարգավորող կանոնադրությունը բացակայում է, հետևաբար արդեն քանի տարի է` չենք կարողանում ընտրություն անցկացնել: Պատրիարքի ընտրության հետ կապված նույնպես խոչընդոտներ կան: Նոր պատրիարք պետք է ընտրենք, բայց կարգադրությունները ձեռնտու չեն: Ահա սրանք են գլխավոր խնդիրները»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով, օրեր առաջ այդ հարցերի հետ կապված ընդհանուր ժողով էր կազմակերպվել: Մասնակցում էին տեղի համայնքի բոլոր հաստատությունների ներկայացուցիչները: Այնտեղ` ժողովին, կարծիք է հնչել, որ հույս չկա, թե մինչև 2017 թվականը հնարավոր կլինի ընտրություն կազմակերպել: Դա վերաբերում է և' պատրիարքի, և' վարչությունների ընտրությանը: Ըստ Բագրատ Էստուկյանի` դա իրականությանը մոտ կարծիք է: Պատճառն այն է, որ հայկական համայնքի ներսում չեն կարողանում այդ հարցերի շուրջ ընդհանուր եզրահանգման գալ: Ըստ նրա` այս գործընթացը հայկական համայնքի քայքայման պատճառ է դառնում:

«Ստամբուլահայությունը բավական կազմակերպված համայնք է եղել 10 տարի առաջ: Վերջին տարիներին այս անորոշությունները համայնքի համակարգին խանգարում են, նույնիսկ այս իրավիճակը անդամների մոտ հուսալքություն, հիասթափություն է առաջ բերում: Դա վատ հետևանքներ կարող է ուենալ»,-ասաց խմբագիրը:

Ընտրություններին վերաբերող հարցերին զուգահեռ Թուրքիայի հայկական համայնքի համար տնտեսական լուրջ խնդիրներ կան: Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, դպրոցներում ֆինանսական դժվարություններ կան, մասնավորապես, ծախսերն ավելացել են:

«Ֆինանսական միջոցների ելքն ու մուտքը հնարավոր չէ հավասարակշռել: Սովորաբար ամեն տարի այս շրջանում տնտեսական առումով ճգնաժամ ունենում ենք, բայց բարեգործական միջոցներով, նվիրատվություններով փորձում ենք մուտքերն ու ելքերը հավասարկշռել: Այս տարի որոշ դժվարություններ կան: Մեր հույսը հայկական համայնքի միջոցներով իրավիճակը շտկելն է»,-ավելացրեց Բագրատ Էստուկյանը:

Անդրադառնալով հայկական համայնքի անվտանգության խնդրին` նշեց, որ Ստամբուլում այդպիսի խնդիր առայժմ չկա, այստեղի եկեղեցիների համար սպառնալիք չկա: Միայն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին է նման վտանգի տակ, որովհետև պատերազմի գոտում  է գտնվում: «Ոչ հայ հասարակության, ոչ հայկական հաստատությունների համար լուրջ սպառնալիքներ չկան»,-եզրափակեց «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիրը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search