Մեծ Բրիտանիայի իշխանությունները պլանավորում են մինչեւ 2020թ. լրացուցիչ 1.75 մլրդ դոլար հատկացնել Սիրիայի պատերազմից տուժածներին։
Մեծ Բրիտանիան մինչեւ 2020թ. լրացուցիչ 1.75 մլրդ դոլար կհատկացնի սիրիացիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Մենք կարող ենք անհրաժեշտ հույսի տալ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց, որոնք կարծում են, որ Եվրոպա հասնելու ճանապարհին իրենց կյանքը վտանգելուց բացի այլ ելք չկա»,- ասել է նա։
Այն բանից հետո, երբ այդ գումարը տրամադրվի տուժածներին, Մեծ Բրիտանիայի ընդհանուր ավանդն այդ գործում կկազմի 3.36 մլրդ դոլար։