Եվրասիական տնտեսական միությունն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ:
Ադրբեջանը չի դիմել ԵՏՄ-ին՝ անդամակցության համար, ուստի, բանակցություններ չեն տարվում. Տատյանա Վալովայա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին պատասխանելով Tert.am-ի հարցին ասաց ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:
«Ո՛չ, բանակցություններ չեն տարվում: Ադրբեջանի կողմից նման դիմում մենք չենք ստացել, ուստի, այս առնչության որևէ քննարկում չունենք»,- նշեց ԵՏՄ կոլեգիայի անդամը:
Վալովայան նշեց, թե մյուս կողմից, համագործակցության մակարդակով, ԵՏՄ անդամ-պետությունները հետաքրքրված են երրորդ պետությունների հետ առևտրային հարաբերություններն ընդլայնմամբ: