Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին ստորագրել է հրամանագիր:
Նախագահն ստորագրել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին հրամանագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիր:
Ըստ հրամանագրի` հաստատվել է նաեւ պետական հանձնաժողովի անհատական կազմը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությա