Փետրվարի 8-12 Մոսկվայում տեղի է ունենում Պրոդէքսպո 2016 սննդի բնագավառի խոշորագույն ցուցահանդեսը, որին մասնակցում են մի քանի հազար սննդի մշակման բնագավառի լավագույն արտադրողները։
Արցախյան ընկերությունները մասնակցում են Մոսկվայում կազմակերպված «Պրոդէքսպո 2016» խոշորագույն ցուցահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը անդրադառնալով այդ միջոցառմանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ այդ մեծ միջազգային նշանակության ցուցահանդեսին մասնակցում են նաև սննդի արդյուանբերության ոլորտում գործող մի շարք ընկերություններ՝ «Արցախ Բիո», «Էլիտ գրուպ», «Արցախ Բերրի», «Արցախ Ֆրութ» և «Կատարո» ընկերությունները»,- նշել է փոխվարչապետը՝ հավելելով, որ ուրախությամբ հետևում է, թե ինչ հետաքրքրությամբ են այցելուները ծանոթանում Արցախի արտադրանքին: