Դաղստանում պայթյուն է տեղի ունեցել. Priora մակնիշի մեքենան պայթել է ոստիկանական պահակակետի մոտ:
Դաղստանում պայթյուն է հնչել, զոհվել է 2 ոստիկան. ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ահաբեկչական խմբավորման թվիթերյան էջում:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ոստիկանության 2 աշխատակից է զոհվել, կան վիրավորներ` 6 ոստիկան և 6 քաղաքացիական անձ:
Նշվում է, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը: