Սփյուռքահայերը գնալով ավելի քիչ են խոսում հայերեն եւ այս առումով արեւմտահայերենի պահպանումը վտանգված է։
Արեւմտահայերենի պահպանումը վտանգված է. Սերգո Երիցյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր` փետրվարի 20–ին, լրագրղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
«Բավականին հայահոծ Ֆրանսիայում միայն հայերի 10 տոկոսն է հայերեն խոսում։ Մերձավոր Միջին Արեւելքում հայերենով հաղորդակցության տոկոսն ավելի բարձր է, քան եվրոպական երկրներում, քանի որ հայական համայնքներն ավելի փոքր են այս երկրներում ։ Սփյուռքում մայրենի լեզվով ընդամենը կիրակնօրյա դպրոցներ կան եւ պարզ է, որ երեխան մայերնիին չի կարողանա լավ տիրապետել, քանի որ շաբաթը մեկ անգամ է դասերի գնում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։