Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է Մոսկվայից։
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Մոսկվայից. Դավութօղլու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Թուրքիան ավելի վաղ փորձեր է ձեռնարկել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դրանք բոլորը մերժվել են Մոսկվայի կողմից:
«Մենք, ինչպես նախկինում, հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն, միևնույն ժամանակ, Անկարան մտադիր է պաշտպանել իր օդային տարածքը», - ասել է Դավութօղլուն:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերութունները ճգնաժամի մեջ են ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպից հետո։ Թուրքական կողմը խոցել էր ռուսական ինքնաթիռը, որն ընկել էր սիրիական տարածքում։
Դրանից հետո Ռուսաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։