ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի շուրջ ձեռք բերված համաձայնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջում: «Ողջունում ենք ՌԴ և ԱՄՆ միջև համաձայնությունը՝ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,-նշում են ԱԳՆ-ում:
Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի գծով մյուս գործընկերների միջեւ ըմբռնում է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման պայմանների շուրջ: Հրապարակվել է Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ից: