Ղրղզստանում հայտնվել է կանանցից կազմված ահաբեկչական խմբավորում: Այս մասին հայտնել է այդ երկրի Օշսկի շրջանի ոստիկանությունը:
Ղրղզստանում կանանցից կազմված ահաբեկչական խմբավորում է հայտնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Դատախազության կողմից իրականացրած գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 16 կին, որոնց մոտից առգրավվել է ծայրահեղական բովանդակությամբ նյութեր»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Երեք կանանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
«Կանայք վստահեցնում են, որ հավաքվել են մի հարկի տակ իսլամի մասին գրքեր ուսումնասիրելու համար: Ծայրահեղական կառույցների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի քննչական գործողությունների ավարտից հետո»,-նշված է հաղորդագրության մեջ: