Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արեւելքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Բաղդադի արեւելքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ-ի զինյալները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Մահապարտ-ահաբեկիչները երկու պայթուցիկ սարք էին գործի դրել քաղաքի աշխույժ թաղամասերից մեկի շուկայում: Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Բաղդադի ոստիկանության վերջին տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 30 մարդ է զոհվել, ավելի քան 70 հոգի վիրավոր է:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բաղդադի արեւմուտքում կառավարական ուժերին հաջողվել է ԻՊ-ի զինյալների մի քանի հարձակում խափանել: