Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Դավութօղլուն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ապօրինի ներգաղթի թեմայով Թուրքիա-Գերմանիա և Թուրքիա-Եվրամիություն համագործակցության հարցը: Դավութօղլուն և Մերկելն անմասն չեն մնացել նաև Սիրիայում տիրող իրադրության քննարկումից: