Ռուսաստանյան նավթային ընկերությունները կպահպանեն նավթի արդյունահանման մակարդակը 2016-ի հունվարի ծավալներին համապատասխան:
Պուտինը տեղեկացրել է նավթի արդյունաբերությունը սառեցնելու պատրաստակամության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք երեկ հանդիպել ենք մեր առաջատար նավթային ընկերությունների ղեկավարների հետ, և համաձայնություն է ձեռք բերվել, որ մենք կպահպանենք նավթի արդյունահանումը 2016-ի հունվարի մակարդակով», - ասել է երկրի ղեկավարը` կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ ավելի քան 15 երկիր հրապարակավ հաստատել են նավթի արդյունահանումը սառեցնելու պատրաստակամության մասին: