Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նման կլինի բանտից ազատվելու։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նման կլինի բանտից ազատվելու. Լոնդոնի քաղաքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը BBC-ին տված հարցազրույցում։
«Կարծես թե բանտարկյալը բանտի դուռը բաց է թողել, եւ մարդիկ տեսել են լույսով ողողված հողը։ Եվ բոլորը կատաղի վեճ են մղում շրջակա աշխարհի տարածքի շուրջ։ Իրականում դա հիանալի կլիներ, բրիտանական բիզնեսի ուսերից ծանր բեռ կընկներ»,- ասել է Ջոնսոնը։
Երկրի արդարադատության նախարար Մայքլ Գոուվն իր հերթին The Sunday Times-ին հայտնել է, որ ԵՄ-ն ֆաշիզմ է հրահրում։ «ԵՄ-ի պատճառով ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցողների դիրքերը 1930-ականթթ.-ից հետո ամենաուժեղ են դարձել»,- ասել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։