Եվրամիության պատժամիջոցները ՌԴ-ի եւ Ուկրաինայի այն քաղաքացիների դեմ, որոնց ԵՄ-ն պատասխանատու Է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար, մարտի 10-ին առանց քննարկման կերկարաձգվեն, ցուցակում կմնան 146 մարդ եւ 37 իրավական անձ:
ԵՄ-ն մարտի 10-ին առանց քննարկման կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԵՄ-ի աղբյուրներ:
«Որոշմանը հավանություն կտրվի մարտի 10-ին, դա ներքին գործերի եւ արդարադատության հարցերի խորհրդի նիստում կներառվի “A” (առանց քննարկման ընդունվող) հարցերի ցուցակում՝: Երեք մարդ հանվել Է ցուցակից, քանի որ նրանք այլեւս ողջ չեն»,- ասել Է ԵՄ-ի մի դիվանագիտական աղբյուր, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Նրա տվյալներով՝ պատժամիջոցները կերկարաձգվեն մինչեւ սեպտեմբերի 15-ը:
Նա նաեւ հայտնել Է, որ ԵՄ-ի Մշտական ներկայացուցիչների կոմիտեն պատժամիջոցների երկարաձգմանը հավանություն կտա մարտի 9-ի առավոտյան, նույնպես առանց քննարկման: Նորմատիվային փաստաթուղթն արդեն համաձայնեցվել Է աշխատանքային խմբի կողմից:
2015 թվականի սեպտեմբերին Եվրամիությունը մինչեւ 2016 թվականի մարտի 15-ը երկարաձգել Էր անհատական պատժամիջոցները, որոնք ուղղված են «Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անկախության սպառնալիքների հակազդմանը»: