Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե նախագահները կքննարկեն արդյոք այդ խնդիրը Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նշել է, որ նման տուրբուլենտ տարածաշրջանի հետ հարեւանությունը կայունություն չի բերում հատկապես իրենց հարեւաններին։
«Սակայն իհարկե կարծիքներ են փոխանակվելու նաեւ առավել թեժ հարցերի շուրջ»,- ասել է Պեսկովը։