Ռուսաստանի ՊՆ-ն մտադիր է մինչև 2016-ի օգոստոսի հինգը մեծ դելֆին ձեռք բերել:
Ռուսաստանի ՊՆ-ն մեծ դելֆինների ձեռքբերման բաց մրցույթ է հայտարարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծ դելֆինների ձեռքբերման բաց մրցույթ է հայտարարված կառույցի կայքում: Նշված է, որ նախարարության կարիքների համար կգնվեն երկու որձ և երեք էգ, յուրաքանչյուրի դիմաց՝ 350 հազարական ռուբլուց ոչ ավելի: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 30-ը:
Ռուսաստանի Սևծովյան նավատորմում մարտական դելֆինների վարժեցումը սկսվել է 1960-ականներից: Նախկինում այս կենդնաիները ստորջրյա օբյեկտներ էին փնտրում, մասնավորապես՝ ականներ ու սուզորդների:
Ռուսաստանից բացի դելֆինների ռազմական պատրաստման կենտրոն ունի նաև ԱՄՆ-ն՝ Սան Դիեգոյում, հայտնում է «Լենտա»-ն::