Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետության երեք երկրամասերում` մարտի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Բադեն-Վյուրտենբերգում:
Արցախը առաջին անգամ դիտորդական առաքելություն է իրականացրել եվրոպական ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Վ. Պողոսյանին ընդունել է նաև Շտուտգարտի քաղաքապետարանի համայնքի անդամ, Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային խորհրդարանի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վարչության անդամ Հայնրիխ Ֆիշները:
Վ. Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ կլինեն հետագայում ևս քաղաքական գործընթացներում հանդիպումների նոր առիթներ ունենալ:
Ի դեպ, Արցախից առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացվում եվրոպական ընտրություններին:
Նշենք, որ մարտի 13-ին Գերմանիայի երեք երկրամասերում` Ռեյնլանդ-Պֆալցում, Սաքսոնիա-Անհալտում և Բադեն-Վյուրտենբերգում կայացած խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը բարձր արդյունքներ է արձանագրել: Ընդ որում՝ սոցիոլոգիական հարցումները վկայում են կուսակցության ազդեցության շարունակական աճի մասին: