Artsakhpress

Հասարակական

«Յուքոմ»-ն աջակցում է «Լույս հայի աչքերին» ծրագրին. 13 հազար մեծահասակ ու երեխա ակնային զննում կանցնեն

Հայաստանի մարզերի բնակիչների և մայրաքաղաքի խոցելի խմբերի համար անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցող «Լույս հայի աչքերին» ծրագիրն այսուհետ կիրագործվի «Յուքոմ» ընկերության աջակցությամբ:

«Յուքոմ»-ն աջակցում է «Լույս հայի աչքերին» ծրագրին. 13 հազար մեծահասակ ու երեխա ակնային զննում կանցնեն

«Յուքոմ»-ն աջակցում է «Լույս հայի աչքերին» ծրագրին. 13 հազար մեծահասակ ու երեխա ակնային զննում կանցնեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ հանդիպմանը «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ շարունակում են Օրանժ Հիմնադրամի ավանդույթներն ու փորձում իրենց ներդրումն ունենալ հատկապես մարզերի բնակիչների առողջության պահպանմության գործում: «Մեր կազմակերպության առաքլությունն ենք համարում օգտակար լիներ մեր հայրենակիցներին, աջակցել կայուն ու ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ: Այս ծրագիրն այն յուրահատուկ նախաձեռնություններից է, որոնք ունենում են բացառապես դրական ազդեցություն ու հիմնովին փոխում մարդկանց կյանքն ու ապրելակերպը»,-ասաց Հայկ Եսայանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ ծրագիրը տալիս է դրական արդյունք: Նա նկատեց, որ առաջին խոշոր ներդրումն է, որ կատարում են առողջապահական ոլորտի ծրագրում, իսկ մինչ այս «Յուքոմ»-ի անձնակազմով արյուն են հանձնել ու նպաստել դրա կարիքն ունեցող հիվանդների բուժմանը:

Հայկական ակնաբուժական նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիզարյանը շեշտեց, որ 2003 թվականից իրականացվող ծրագրի շնորհիվ հազարավոր մարդիկ ակնաբուժական անվճար ծառայություններից են օգտվել` ընդհուպ վիրահատական միջամտություն: Նրա խոսքով` ակնաբուժական ծառայությունները մատուցվում են ինչպես տեղերում գործող վերապատրաստված բժիշկների, այնպես էլ Աչքի շարժական հիվանդանոցի կողմից: Նունե Եղիազարյանը վստահեցրեց, որ ցանկացած մարդ կարող է անձնագրով մոտենալ շարժական հիվանդանոց ու խնդրել, որ իրենց ստուգեն: «Եթե առաջանա վիրահատության կարիք, դա կիրականացվի միայն սոցիալապես անապահով մարդկանց համար»,-ասաց Նունե Եղիազարյանը` շեշտելով, որ կանխարգելիչ նպատակով կատարվող լազերային միջամտությունից կարող են օգտվել բոլորը:

Բացի այդ` «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում դպրոցներում, ակնային զննումներին զուգահեռ, նաև կազմակերպվում են հանրակրթական դասընթացներ ակնային խնամքի վերաբերյալ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search