Տավուշի մարզում այսօր՝ մարտի 25-ին՝ երեկոյան հակառակորդի գնդակից քաղաքացի է վիրավորվել:
Տավուշի մարզում հակառակորդի գնդակից քաղաքացի է վիրավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բերքաբեր գյուղի 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը ուսի շրջանում վիրավորում է ստացել հենց իր տան մոտ:
«Կրակել են, այդ պահին տան մոտ կանգնած է եղել, ուզել է մեքենան, որ չկարակեն, ուսից խփել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:
Գյուղապետը նշել է նաեւ, որ այսօր հակառակորդի գնդակից սատկել է գյուղացիներից մեկի կովը:
Նորիկ Ալիխանյանին տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւան: