Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանց կողմից գրավվել է:
Եգիպտական ավիաընկերության ինքնաթիռն առևանգվել է. օդանավում 81 ուղևոր կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ավիաընկերության խոսնակը: Նա տեղեկացրել է, որ առևանգողները պահանջել են վայրէջք կատարել Կիպրոսում:
Բրիտանական BBC-ի հաղորդմամբ` ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում: Ինքնաթիռում կա 81 ուղևոր: