Ահաբեկչական գործողութուններից հետո Բրյուսելի միջազգային օդանավակայանի լիակատար վերականգնման համար ամիսներ կպահանջվեն:
Բրյուսելի օդանավակայանի լիակատար վերականգնման համար ամիսներ կպահանջվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 29-ին հայտարարել Է օդային հանգրվանի տնօրեն Առնո Ֆեյստը Soir թերթին տված հարցազրույցում: Մոտ ժամանակներս օդանավակայանը կկարողանա ապահովել իր բնականոն ուղեւորահոսքի միայն 20 տոկոսը:
«Չպետք Է հրաչքների սպասել: Օդանավակայանի լիարժեք վերականգնման եւ նրա աշխատանքի ամբողջական վերսկսման համար մի քանի ամիս կպահանջվի,- նշել Է նա:- Թռիչքի սրահում ներկայում գործարկված ենթակառուցվածքը կկարողանա ապահովել բնականոն ուղեւորահոսքի 20 տոկոսից ոչ ավելին»:
Օդանավակայանը մարտի 29-ին կանցկացնի ուղեւորների գրանցման եւ բեռների ընդունման ընդգրկուն սթրես-թեստ, որի հիման վրա որոշում կընդունվի ուղեւորների համար սրահների բացման ամսաթվի վերաբերյալ: Ստուգման ընթացքում օդանավակայանի 800-ից մինչեւ 1000 ծառայողներ պետք Է մեկ ժամվա ընթացքում «չվերթերի գրանցում իրականացնեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: