Artsakhpress

Մշակույթ

Դավիթ Վարդանյանը «Մանկական նոր ալիք»-ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը

«Մանկական նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները Դավթի երկու ելույթները 110 հնարավորից 104 միավոր են գնահատել:

Դավիթ Վարդանյանը «Մանկական նոր ալիք»-ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը

Դավիթ Վարդանյանը «Մանկական նոր ալիք»-ում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը

«Մանկական նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանը հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները Դավթի երկու ելույթները 110 հնարավորից 104 միավոր են գնահատել: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, Ղրիմից  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Դավթի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանն ընդգծեց, որ կազմակերպիչները որոշիչ չեն համարել «Մանկական նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրվա ընթացքում ծնողների կատարած քվեարկությունը:

«Մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, ով շատ լավ հանդես եկավ մրցութային երկու օրերին, և իսկապես լավագույնն էր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում, ի վերջո, երեքական հաղթող եղավ: Իսկ Դավիթը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին էլ արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինան»,-նշեց Կյոկչյանը:

Նրա համոզմամբ՝ Դավիթը շատ լավ է հանդես եկել և կատարել է իր առջև դրված խնդիրը: «Հպարտ եմ նրա կատարած աշխատանքով և շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նրա հետ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ Իգոր Կրուտոյի ակադեմիան պայմանագիր է կնքել Դավթի հետ, և նա այսուհետև մասնակցելու է տարբեր վարպետության դասերի: Սա շատ լուրջ առաջարկ է, որը ոչ բոլորին է տրվում»,-ավելացրեց Գրիգոր Կյոկչյանը:

Կյոկչյանն հավելեց նաև, որ մրցույթի արդյունքում թե՛ ինքը, թե՛ Դավիթը շատ բան են սովորել. այն շատ կարևոր փորձ էր երկուսի համար էլ:

Դավիթ Վարդանյանը դեռևս Հայաստան չի վերադառնա: Նրա ծնողներն «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս օրերին Դավիթը հանդես կգա Ռուսաստանի Տուապսե քաղաքում՝ տեղի հայկական համայնքի հրավերով: Պատանի երգիչը շարունակելու է զարմացնել և ուրախացնել իր հայրենակիցներին:

«Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անց է կացվել Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթը տեղի ունեցավ օգոստոսի 16-18-ը: Այս տարի ժյուրիի կազմում հանդես եկան անվանի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում էր մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անց է կացվում նաև «Մանկական նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել Մոսկվայում՝ նոյեմբերի 28-29-ը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search