Artsakhpress

Քաղաքական

Բանակցությունների վերսկսման ընթացքում պետք է բարձրացվի Արցախը բանակցային կողմ ճանաչելու հարցը․Դավիթ Շահնազարյան

Եթե վերահաստատվի Զինադադարի մասին նոր պայմանագիրը, ապա կողմերը պետք է վերադառնան շփման գծին, որը կար մինչև ապրիլի 1-ը։

Բանակցությունների վերսկսման ընթացքում պետք է բարձրացվի Արցախը բանակցային կողմ ճանաչելու հարցը․Դավիթ Շահնազարյան

Բանակցությունների վերսկսման ընթացքում պետք է բարձրացվի Արցախը բանակցային կողմ ճանաչելու հարցը․Դավիթ Շահնազարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95 թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։ Վերջինս նշեց, որ եթե միջազգային հանրությունը սկսի ակտիվ բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, ապա պետք է բարձրացվի այդ բանակցություններում հրադադարի հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը։

-Գերմանիա կատարվելիք այցից առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե ռազմական գործողությունները ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանը ճանաչելու է ԼՂ անկախությունը։ Միաժամանակ, պատրաստվում է ԼՂ և ՀՀ միջև փոխօգնության մասին պայմանագիր։ Ի՞նչ նշանակություն ունեն այս քայլերը տվյալ փուլում։

 - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ընթացքում շատ ավելի կարևոր ուղերձներ հնչեցրեց, քան Ձեր մեջբերած կետերը, այնուամենայնիվ, անդրադառնամ դրանց։

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների միջև կնքվելիք փոխօգնության մասին պայմանագիրը իրավական հիմք է ստեղծում՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար Արցախում ԼՂ-ում գործելու և ինչու ոչ՝ ռազմական գործողություններ ծավալելու համար։ Սա ընդամենը իրավական հիմք է։

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂ ճանաչման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, կարծում եմ, որ այն առայժմ նախազգուշացում է՝ ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ միջազգային հանրությանը։ Ակնհայտ է, որ դրանից հետո հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները, ոչ թե փակուղի կմտնեն, ավելին՝ կտապալվեն։ Սա նախազգուշացում է առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին, որ բավական է և ժամանակն է հրաժարվել բալանսավորված, հավասարության նշան պարունակող դիրքորոշումից ու պետք է մատնացույց անել ագրեսորին, որին քաջալերում եք ձեր իսկ «բալանսավորված» քաղաքականությամբ։

Իմ դիտարկմամբ, Սերժ Սարգսյանի ելույթում կար մեկ այլ առավել կարևոր ուղերձ, որ բանակցությունների վերսկսման պարագայում կարևորագույնը լինելու է ԼՂ ճանաչումը որպես բանակցող կողմ, իսկ ԼՂ կարգավիճակի հարցում պիտի բացառվեն ցանկացած ակնարկներ, որ Ղարաբաղը կարող է ինչ-որ կերպ լինել «Ադրբեջանի կազմում»։

- Այսինքն՝ ստատուս-քվոյի փոփոխությունը հավանական չե՞ք համարում։

- Եկեք ավելի ճիշտ բնորոշենք ասվում էր, որ պետք է ավելի հստակորեն դրվի կարգավիճակի հարցը։ Կարծում եմ, որ եթե բանակցությունները վերսկսվեն, իսկ Ռուսաստանը չի շտապում գնալ դրան, ապա նոր ստեղծված իրավիճակին համապատասխան, ադեկվատ բանակցություններ պետք է ընթանան, ոչ թե շարունակվի հինը։ Պետք է ուժի մեջ մնան առաջարկները՝ արդեն ճակատի գծում, ոչ միայն շփման գոտում հստակ մեխանիզմների՝ էլեկտրոնային սարքավորումների, խախտումների նկատմամբ հետաքննության սարքերի կիրառման վերաբերյալ։

- Նախազգուշացումների այս փաթեթը կզսպի՞ Ադրբեջանին՝ զերծ մնալու հետագա քայլերից։

- Ինչպես ասացի, ուղերձն առաջին հերթին ուղղված էր միջազգային հանրությանը, ոչ թե Ադրբեջանին։ Ձեր առաջին հարցում դուք ասացիք, որ ելույթը Գերմանիա կատարվելիք այցից առաջ հնչեցվեց, ուստի այո, կարևոր այց է։ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետություն է, այս առումով Սերժ Սարգսյանի այցը չափազանց կարևոր է։ Վստահ եմ, որ հարցերն ամենայն խստությամբ կդրվեն Անգելա Մերկելի առջև։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանն ուղղակի ժամանակ է տալիս Ադրբեջանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներից Ռուսաստանն է, եթե նկատել եք, ամենաակտիվ հայտարարություններով հանդես եկողը, որոնք ամենևին համարժեք չեն իրավիճակին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Ռուսաստանը ժամանակ է ձգում` հնարավորություն տալով Ադրբեջանին ռազմական ճանապարհով հասնել լուրջ արդյունքների, ինչը չի հաջողվում։

Ադրբեջանի իշխանությունները բավական լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Նրանց նպատակը՝ գրավել առնվազն մի քանի շրջան ու դա ցույց տալ որպես հաղթանակ, քողարկել «հաղթանակով» ներքին խնդիրները, արդարացնել վարած քաղաքականությունը, անհաջողության մատնվեց։ Ալիևը, կարծում եմ, էլ ավելի է սաստկացնելու վիճակը, նոր ուժեր է մղելու մսաղաց, որովհետև Ալիևի համար մարդկային կյանքերը նշանակություն չունեն։

Այն, ինչ հերոսաբար անում են ԼՂ պաշտպանության բանակը, Հայաստանի Զինված ուժերը, մոտ օրերս էլ ավելի կակտիվանա։ Որքան էլ բարդ ու ծանր լինի՝ խնդիրը հստակ է։ Այստեղ կարևոր է նաև ՀՀ արտաքին քաղաքական ակտիվությունը, տեղեկատվական պատերազմում արդյունավետ գործելու հնարավորությունները։ Եթե մենք առաջնորդվենք սխալ վերլուծություններով, քաղաքական սխալ հետևություններ անենք, արդյունքը կլինի կործանարար։

Եթե մեր իշխանությունները շարունակեն առաջնորդվել մոտեցմամբ, որ Ադրբեջանը կատարում է Թուրքիայի պատվերը և կատարվողը ոչ թե Հայաստանի դեմ էր, այլ՝ Ռուսաստանի, ապա մենք կհայտնենք անմխիթար վիճակում։ Ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը գործում է Մոսկվայի դրդմամբ։ Ապացույցները բազմաթիվ են։ Վստահ եմ, որ իշխանության մեջ շատերն են հասկանում, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր շահեր՝ նույն ԼՂ կարգավորման հարցում։ Իլհամ Ալիևի ծավալած լայնածավալ հարձակումը, որը Մոսկվայի աջակցությամբ է, ինձ հիշեցնում է նրա հոր՝ Հեյդար Ալիևի կողմից նախաձեռնած հարձակումը, որը սկսվեց 93թ.-ի դեկտեմբերին, երբ Հեյդար Ալիևը վայելում էր ՌԴ լրիվ աջակցությունը, պայմանավորվածությունները որոշումն ընդունելիս ու իրագործելիս։ Եթե մենք այն ժամանակ այս ամենը հստակ չպատկերացնեինք, ՌԴ-ի հետ իրենց հասկանալի կոշտ լեզվով չխոսեինք, ապա Ադրբեջանի հարձակումը կարող էր գուցե հաջողություն ունենալ։ Բայց Հեյդար Ալիևը ստիպված գնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թելադրած զինադադարին։ Հստակ պետք է հասկանալ նաև, որ ՀԱՊԿ կոչվող կառույցում մենք որևէ դաշնակից չունենք, որ այնտեղ Ադրբեջանի դաշնակիցներն են։

- Բայց ՀԱՊԿ-ն այս անգամ հասցեական հայտարարություն արեց՝ հորդորելով Ադրբեջանին դադարեցնել քայլերը։

- ՀԱՊԿ-ը նման հայտարարություն չի արել։ Այդ հայտարարությունը հնչեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պարոն Բորդյուժան՝ իր անունից։ Եկեք չչափազանցնենք այդ հայտարարությունը։ Նայեք՝ ինչ է կատարվում ռուսական մամուլում. ամեն ինչ արվում է, որ կրակի վրա յուղ լցվի։ Ռուսաստանը մի քանի խնդիր է լուծում՝ առաջին հերթին ամերիկյան եռանախագահողի նախաձեռնությունները, որոնց մասին խոսեցի, վերացվեն։ Այդ մասին շատ թափանցիկ ակնարկներ արվել են ՌԴ բարձր ղեկավարության կողմից, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ խոսնակ Զախարովան, ով պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ Մինսկի խմբում կան տարակարծություններ։ Ակնհայտ է, որ հակասությունները հենց ԱՄՆ առաջարկների հարցում են։

Բացի այդ, ՌԴ նախագահի խոսնակի շուրթերով հայտարարություններ եղան, որ Ալիևը պնդի, ոչ մի կերպ չենթարկվի ճնշումներին, որոնք բանեցվելու էին և չընդունի շփման գծում վերահսկողության մեխանիզմների կիրառման հետ կապված։ Ալիևը չընդունեց, չնայած ԱՄՆ-ում նրա հետ խոսեցին բավական խիստ տոնով։ Նա հասկացավ, որ ծանր վիճակում է ու ՌԴ հետ իր գործընկերությունը ընդլայնելուց բացի որևէ ելք չունի։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում եկել է ճշմարտության պահը։ Հայաստանը պարտավոր է Ռուսաստանի առաջ բաց դնել բոլոր հարցերը։

Ադրբեջանին Ռուսաստանը մինչև ատամները զինել է, վաճառել հինգ միլիարդից ավելի զենք, այդ թվում՝ հարձակողական զինատեսակներ։ Երեկ «Սոլնցեպյոկ» է կիրառվել, իսկ դա շատ դաժան զինատեսակ է։ Ուլտիմատիվ կերպով ՌԴ առջև պետք է դրվի պահանջ՝ այլևս զենք չվաճառել, որովհետև իրենք են լկտիացրել Ադրբեջանին։ Մենք դաշնակիցներ այսօր չունենք, բարեկամներ ունենք։

- Իր ելույթում Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ չի կարող խոսք լինել Ադրբեջանի հետ հրադադարի նոր պայմանագրի կնքման մասին, որ պետք է վերահաստատվի 1994 թվականի պայմանագիրը, որտեղ, ինչպես գիտենք, կա Ղարաբաղի ստորագրությունը։ Ի՞նչ եզրակացնել այս շեշտադրումից։

- Ժամանակին ես ինքս զբաղված եմ եղել պայմանագրի հաստատմամբ, զինադադարի կնքմամբ, կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանն այդ կոնտեքստում ավելին է ասել. տողատակերից ցայտուն երևում է, որ եթե վերահաստատվում է նոր պայմանագիրը, ապա կողմերը պետք է վերադառնան շփման գծին, որը կար մինչև ապրիլի 1-ը։ Եթե միջազգային հանրությունը սկսի ակտիվ բանակցությունները, ապա պետք է բարձրացվի այդ բանակցություններում հրադադարի հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը։

Հ․Գ․ Հարցազրույցն անցկացվել է հրադադարի երկկողմանի պայմանավորվածությունից առաջ։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search