Artsakhpress

Քաղաքական

Վճռականությունը հռետորաբանությունից չի աճում, մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու համար. Զ. Մնացականյանը՝ Ալիևին

Ցավում եմ նման հայտարարության համար, մեր դիրքորոշումը ավելի քան պարզ է և հայտնի.

Վճռականությունը հռետորաբանությունից չի աճում, մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու համար. Զ. Մնացականյանը՝ Ալիևին

Վճռականությունը հռետորաբանությունից չի աճում, մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու համար. Զ. Մնացականյանը՝ Ալիևին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱԳՆ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ համատեղ ասուլիսում այսպես ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ իրենց դիրքորոշումը բանակցային գործընթացում ուժեղ է, և Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների օկուպացման հետ, և դա ցույց ենք տվել մարտի դաշտում:

«Հայտնի է, թե մենք ինչ մոտեցումներ ունենք, կարիք կա՞ հիշեցնելու: Ստատուսի հարցը որոշում է ԼՂ ժողովուրդը»,-ասաց նա: Նա հավելեց, որ կարիք չունի ասելու, թե որքան վճռական ենք մենք և ինչպես կարող ենք պաշտպանել մեզ և Արցախը: «Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել խնդիրը»:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Ալիևի այդպիսի հայտարարություններն ու որդեգրած քաղաքականությունը ողջունելի չեն. «Մենք կարող ենք պատասխանել, հռետորաբանություն օգտագործել, բայց վճռականությունը հռետորաբանությունից չի աճում: Մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու համար: Բայց դա նշանակում է հետևանքներ»:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Խաղողի և նռան այգիների այս տարվա բերքատվության ցուցանիշները գոհացուցիչ են. ոլորտի պատասխանատու

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ

Search