Artsakhpress

Քաղաքական

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել ԼՂ-ում բախումների բռնկման առնչությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցն ապրիլի 13-ին քննարկվել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործնախարար պարոն Կունդերսի հանդիպման ժամանակ։

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել ԼՂ-ում բախումների բռնկման առնչությամբ

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել ԼՂ-ում բախումների բռնկման առնչությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ: Այս մասին  տեղեկացրին Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից (FAON):

Տարբեր խմբակցությունների պատգամավորներն արտահայտեցին իրենց մտահոգությունը, որ հակամարտության լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցությունները մնացել են առանց արդյունքի: Նրանք նախարարին խնդրեցին բացատրել` վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի, դերը, ինչպես նաև իրավիճակը նոր հրադադարի ռեժիմի պայմաններում:

Սոցիալիստական կուսակցության պատգամավոր պարոն Հարի վան Բոմելը, նշելով, որ այդ բռնության կրառումը հիմնականում վերագրվում է Ադրբեջանին, մատնանշեց, որ դեռևս գոյություն չունի անկախ մոնիտորինգի մեխանիզմներ 22 տարվա համաձայնեցված հրադադարի ռեժիմը հսկելու համար։ Անցած տարիներում դա չի նպաստել հակամարտության կարգավորմանը։ Այնուհետև պատգամավորը նախարարին հարցրեց, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերը պատճառելով մարդկային զոհեր, ինչպես նշում է Վաշինգտոն Փոստ թերթը:

Նախարարը խոսելով չափազանց մտահոգիչ զարգացման մասին, չէր կարող հաստատել վերջին լուրը, քանի որ դեռևս գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ: Հետևաբար հնարավոր չէ գնահատել բռնությունների վերսկսման պատճառը և հրադադարի ռեժիմի պահպանումը: ԵԱՀԿ խումբը հետաքննում է այդ հարցերը: Նրա կարծիքով առայժմ չի կարելի ենթադրել, որ հարևան երկրները որոշիչ դեր են խաղացել բռնության բռնկման հարցում, չնայած որ Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին հանգստացնելու ուղղությամբ, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։ Պարոն Կունդերսի կարծիքով հիմնախնդրի լուծման երկարատև բացակայությունը մեծ վրդովմունքի պատճառ է դարձել։

Չնայած որ պատգամավորները համարում են ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես առաջին պատասխանատու մարմինը կողմերի հետ բանակցություններում լուծումներ գտնելու համար, այդուհանդերձ որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար այս գործընթացում: Նիդերլանդների ԵՄ նախագահության շրջանակում, պարոն Կունդերսը կնախագահի ԵՄ նախարարների խորհրդի առաջիկա նիստը։ Նրա ուջադրության կենտրոնում կլինի, ըստ խորհրդարանի հանձնարարության, առաջին հերթին համաձայնության հասնել, շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կատարելու վերաբերյալ:

2016 թ. ապրիլի 5-ի մամլո հաղորդագրությամբ տեղեկացրել ենք, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հանրագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էյսինկին: Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները 2016 թ. ապրիլի 8-ին Ամստերդամի Դամ հրապարակում անց են կացրել բոլոքի հանրահավաք-ցույց ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի։ Ցույցին մասնակցել են մի քանի հարյուր մարդ Հոլանդիայի տարբեր վայրերից։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search