Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն չի մասնակցի նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների՝ ապրիլի 17-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք հանդիպմանը:
Իրանի նավթի նախարարը չի մասնակցի Դոհայի հանդիպմանը. Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում Է Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչ Աքբար Նեմաթոլլահին, Զանգանեի փոխարեն հանդիպմանը կմասնակցի ՕՊԷՔ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Զանգանեն հրավեր Է ստացել մասնակցելու նավթարտադրող երկրների Դոհայի հանդիպմանը, որի նպատակը նավթի գների կայունացումն Է: Իրանի մասնակցությունը, որը պլանավորում Է աստիճանաբար ավելացնել նավթի արդյունահանումը միջազգային պատժամիջոցների վերացումից հետո, այդ հանդիպման արդյունքների վրա ազդող կարեւոր գործոներից մեկն Է:
Նավթարտադրող երկրների, ներառյալ խոշորագույն արտահանողների՝ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի նախարարները շուկան կայունացնելու նպատակով պլանավորում են Դոհայի հանդիպմանը քննարկել նավթի հանույթն ընթացիկ մակարդակներին պահպանելու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: