Դոհայում մեկնարկել է նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ծրագրվում է նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ որոշում ընդունել:
Դոհայում պաշտոնապես մեկնարկել է նավթ արդյունահանող երկրների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՌԴ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկել է 6.5 ժամ ավելի ուշ, քան նախատեսվում էր նախնական ծրագրով:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում պայմանավորվել էին նավթի արդյունահանման ծավալները պահպանել 2016 թվականի հունվարի մակարդակով՝ պայմանով, որ մյուս արտադրողները կմիանան նախաձեռնությանը:
Ավելի ուշ ՕՊԵԿ-ի անդամներն ու կազմակերպությունում չներառված երկրները պայմանավորվել էին ընդլայնված կազմով հանդիպում անցկացնել ապրիլի 17-ին, դարձյալ Քաթարի մայրաքաղաքում: