րանի արևմտյան մասում՝ Իրաքի հետ սահմանին, ուրբաթ երեկոյան 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Իրանի և Իրաքի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի արևմտյան մասում՝ Իրաքի հետ սահմանին, ուրբաթ երեկոյան 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով ԹԵՐԹ.am-ին, այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաղդադ քաղաքից 136 կմ դեպի հյուսիս-արևելք։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։