ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ու Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ՌԴ փոխարտգործնախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Ղարաբաղի խնդիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի լուծման հարցում համագործակցության ձեւերի շուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ իրավիճակը Մոլդովայում եւ Վրաստանում։