Դանիայի խորհրդարանը հաստատել է երկրի ընդլայնված ռազմական մասնակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:
Դանիան համաձայնել է հարվածներ հասցնել ԻՊ-ի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տվյալ որոշմանն աջակցել է 90 պատգամավոր, դեմ է արտահայտվել 19 խորհրդարանական։
2016-ի կեսերին Դանիան 7 հատ F16 կործանիչ և տրանսպորտային C130J ինքնաթիռ կտրամադրի Սիրիայում միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների համար: Գործողությանը կմասնակցի 400 դանիացի զինծառայող, փոխանցում է Корреспондент-ը:։