Երեւանում ընթանում է Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը:
Լավրով–Նալբանդյան մամուլի ասուլիսը՝ ուղիղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշենք, որ Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին երկօրյա այցով ժամանել է Երեւան: Նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բանակցություններ է ունենալու նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կլինի:
Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Լավրովը ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանի մոտ եւ ծաղիկներ՝ հավերժական կրակի մոտ։