Սերբական «Պարտիզան»-ի երկրպագուները Եվրոպայի լիգայի «Պարտիզան»- «Նեֆթչի» (Բաքու) ֆուտբոլային թիմերի հանդիպման ընթացքում Բելգրադում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին փակցրել են Արցախի Հանրապետության դրոշով՝ ծածկելով արձանի վրա նրա անունը:
«Պարտիզան»-ի երկրպագուները Բելգրադում Հեյդար Ալիև արձանին Արցախի դրոշ են փակցրել
Սերբական «Պարտիզան»-ի երկրպագուները Եվրոպայի լիգայի «Պարտիզան»- «Նեֆթչի» (Բաքու) ֆուտբոլային թիմերի հանդիպման ընթացքում Բելգրադում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին փակցրել են Արցախի Հանրապետության դրոշը՝ ծածկելով արձանի վրայի նրա անունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արցախպրես»- ը, «Արմենպրես»-ը տեղեկանում է ֆեյսբուքյան օգտատեր Աբու Տրո Բերերյանից, ով սոցցանցի իր էջում տարածել է Արցախի դրոշով ծածկված Հեյդար Ալիևի արձանի լուսանկարը և գրել. «Շնորհակալություն, իմ սերբ ընկերներ: Մենք եղբայրներ ենք: «Պարտիզան»-«Նեֆթչի» խաղի ժամանակ սերբերը Ալիևի անունը ծածկում են Արցախի դրոշով»:
Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆ փուլի «Պարտիզան»- «Նեֆթչի» հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին: Հանդիպումն ավարտվել է սերբական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով: