Artsakhpress

Քաղաքական

Ալիևի կողմից 19-ամյա Սլոյանին գլխատած ադրբեջանցու պարգևատրումը լուրջ փաստարկ կդառնա հայկական կողմի համար ՄԻԵԴ-ում

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է ԼՂՀ ՊՆ զինծառայող, եզդի 19-ամյա Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին:

Ալիևի կողմից 19-ամյա Սլոյանին գլխատած ադրբեջանցու պարգևատրումը լուրջ փաստարկ կդառնա հայկական կողմի համար ՄԻԵԴ-ում

Ալիևի կողմից 19-ամյա Սլոյանին գլխատած ադրբեջանցու պարգևատրումը լուրջ փաստարկ կդառնա հայկական կողմի համար ՄԻԵԴ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարը հրապարակավ հայտարարել է, որ իր իշխանության համար ոչ միայն ընդունելի, այլև խրախուսելի է ահաբեկչական ԻԼԻՊ-ի մեթոդները, որի դեմ այսօր պայքարում է ողջ աշխարհը: Ալիևի այդ քայլը լուրջ փաստարկ կդառնա հայկական կողմի համար ՄԻԵԴ-ում:

Ապրիլի 2-ին սանձազերծված 4-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանցիների կողմից գլխատված երեք զինծառայողների գործերով քննությունը արդեն սկսվել է ՄԻԵԴ-ում, խոշտանգումների հետ կապված առաջիկայում ևս մի քանի գործեր կուղարկվեն ՄԻԵԴ: Այս մասին1in.am-ի հետ զրույցում ասել է զինվորների խոշտանգումների հայցերով զբաղվող փաստաբանական խմբի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը:

Արդեն հրապարակվել է, որ գլխատված են եղել 19-ամյա ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի, 30-ամյա մայոր Հայկ Թորոյանի և 68-ամյա վարորդ Հրանտ Ղարիբյանի մարմինները: Գլխատված զինվորներին հուղարկավորել են այդ վիճակում, ադրբեջանցիները վերադարձրել են միայն ժամկետային զինծառայող 19-ամյա Քյարամ Սլոյանի գլուխը:

Ապրիլի 2-ին սանձազերծված 4-օրյա պատերազմի արդյունքում զոհված և ադրբեջանցիների կողմից խոշտանգված մյուս զինվորների հարազատները ևս պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանց գործերով դեռ քննություն է գնում: Ինչպես հայտնի է, քննչական կոմիտեում այդ առթիվ քրգործ է հարուցվել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո պարզ կլինի, թե որ զինվորներն ու Թալիշի 3 խաղաղ բնակիչները կենդանության օրոք խոշտանգվել են, թե ոչ:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-4-ը ադրբեջանական կողմի ագրեսիայի ընթացքում արձանագրվել են խաղաղ բնակիչների իրավունքների բազմաթիվ խախտումներ: Բացի այդ, ադրբեջանցի զինծառայողները վայրագաբար սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների և կտրել նրանց ականջները: Սոցիալական ցանցերում հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների նկարներ` գլխատված հայ զինծառայողի գլուխը ձեռքներին:

Բացի այդ, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հանձնված 18 հայ զինծառայողների դիակները խոշտանգված են եղել: Ագրեսիայի հետևանքով զոհվել է նաև 12-ամյա հայ երեխա, երկուսը վիրավորում են ստացել: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում փաստել էր, որ վերը նշված գործողությունները հակամարդկայնության աղաղակող դրսևորում են և հակասում են պատերազմի վարման օրենքներին, կոպտորեն խախտում միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ նորմեր:

Նշենք, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։ ««Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի,- ասել է հանձնաժողովը՝ հավելելով,- այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search