Artsakhpress

Հասարակական

Երկրապահն առաջնագծում մնալու է այնքան, որքան կպահանջվի, չենք իջնելու խրամատից, քանի դեռ վերջնականապես չենք լռեցրել ազերիներին. Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը Երկրապահի օրվա կապակցությամբ հանդես է եկել շնորհավորանքով։

Երկրապահն առաջնագծում մնալու է այնքան, որքան կպահանջվի, չենք իջնելու խրամատից, քանի դեռ վերջնականապես չենք լռեցրել ազերիներին. Մանվել Գրիգորյան

Երկրապահն առաջնագծում մնալու է այնքան, որքան կպահանջվի, չենք իջնելու խրամատից, քանի դեռ վերջնականապես չենք լռեցրել ազերիներին. Մանվել Գրիգորյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհավորանքում , մասնավորապես, նշվում է.«Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում, ինչպես նաև եկեղեցական տոն՝ Քրիստոսի 2-րդ մուտքը Երուսաղեմ: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի եւ  մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, հայոց բանակի տոնն է` շարքայինի եւ սպայի, նախարարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո´ր, հայ ժողովուրդ:

Հանգամանքների բերումով` տոնական այս օրվա ուղերձը տարածում եմ առաջնագծից: Շուն թուրքը, կարծես մոռացած, թե ինչպես էր 1994-ի մայիսին հրադադար մուրում, ա պրիլի առաջին օրվանից լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ողջ երկայնքով: Եռասերունդ երկրապահը, բնականաբար, չէր կարող անտարբեր մնալ: Մի քանի ժամում մենք մոբիլիզացվեցինք, հայտնվեցինք առաջնագծում: Այսօր Արցախի մարտական հենակետերում են հազարավոր երկրապահ կամավորականներ, տասնյակ հազարավորներն էլ` ցուցակագրված սպասում են իրենց հերթին: Երկրապահն առաջնագծում մնալու է այնքան, որքան կպահանջվի, չենք իջնելու խրամատից, քանի դեռ վերջնականապես չենք լռեցրել ազերիներին: Երկրապահը միշտ եղել է ու կմնա Արցախի հետ, դիրքապահ հայ զինվորի ու հրամանատարի հետ, հայոց բանակի հետ: Մենք հպարտանում ենք 1996-98 թվականներին ծնված հերոս տղաներով, որ հստակ պաշտպանում են հայրենյաց սահմանների անառիկությունը: Վստահեցնում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին, որ հայոց բանակի, երկրապահ կամավորականների ջանքերով, ՀՀ և Արցախի նախագահների գերագույն հրամանատարությամբ խաղաղության հաղթական մեծ պայմանագիր ենք պարտադրելու Իլհամ Ալիևին: Սա ես հավաստիացնում եմ այս պահին առաջնագծում կանգնած հազարավոր երկրապահ կամավորականների անունից, հայոց բանակի փառապանծ մարտիկների անունից, Արցախի հերոսական ժողովրդի անունից: Մենք վճռական ենք ավարտել դարերով կիսատ մնացած գործը: Ավարտենք, հասնենք հաղթական խաղաղության, որ մեր սերունդներն արդեն խաղաղ պայմաններում ապրեն:

Այս տոնական օրը ես կամենում եմ զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին և մեր նահատակ ընկերներին, թե ընդհանուր առմամբ իրենց պատգամները հարգելու, իրենց ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ ինչ քայլեր ենք կատարել վերջին տարիներին: 2000 թվականից Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաև` բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Ես հպարտ եմ զեկուցել, այսպիսով, որ Երկրապահ կամավորականի օրը ճանաչվել է պետականորեն և ստացել մայր եկեղեցու օրհնությունը:
Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման թեման` նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին»  օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում:

Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Առաջնագծում կանգնելուց զատ` մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» կառույցները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաև` Արցախում կան պատանի երկրապահական կառույցները: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 20 000-ից: Այս առումով ևս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով ևս զեկուցեմ, որ դարձյալ Հանրապետության նախագահի միջամտությամբ պաշտպանության և կրթության նախարարությունների հետ հուշագիր ստորագրեցինք, և այսօր արդեն երկրապահի պատանեկան կառույցները գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում։ Հպարտությամբ զեկուցեմ, որ գործընկեր հաստատությունների հետ՝ կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության, սփյուռքի, արդարադատության նախարարություններ, ոստիկանություն, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, Փաստաբանների պալատ, հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, կազմակերպում և անցկացնում ենք հրամանատարասերժանտական դասընթացներ, ինչի շնորհիվ մեր պատանի երկրապահները բազմակողմանի զարգացած ՀՀ լիարժեք քաղաքացի են դառնում: Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են` առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դրել պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով` սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի և երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են:

Հարգարժա՛ն երկրապահ հայ ժողովուրդ, մեր սերունդն ունեցել է լրջագույն ձեռքբերումներ, հաղթանակներ: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, այսօրվա հերոս տղաների ու մեր ժողովրդի, նաև` կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ ևս շնորհավո՛ր տոնդ երկրապահ, շնորհավո՛ր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search