Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության համատեղ ֆորումի անցկացման մասին:
Նազարբաևը հայտարարել է աշնանը ԵՏՄ-ԵՄ համատեղ ֆորումի անցկացման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է մամուլի ծառայությունում, Նազարբաևը, ուշադրություն դարձնելով ԵՏՄ-ի զարգացման վրա, տեղեկացրել է «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին աշնանը Եվրասիական տնտեսական միություն – Եվրոպական միություն համատեղ ֆորումի անցկացման մասին»:
Նազարբաևը նաև նշել է «Ղազախստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բազմակողմանի բնույթը»: