Նախորդ օրը երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել են NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյասեդին Իբրահիմը:
Ալիեւի արձանը պղծելու կասկածանքով Ադրբեջանում ձերբակալվել են NIDA-ի ակտիվիստներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ ձերբակալվածների գտնվելու վայրը հայտնի չէ:
NIDA շարժումը գտնում է, որ երիտասարդներին ձերբակալել են Բաքվում Հեյդար Ալիեւի արձանը նրա ծննդյան օրը` մայիսի 10-ին սկանդալային գրառումներով պղծելու կասկածանքով, ինչը մեծ արձագանք էր ստացել Ադրբեջանում:
Facebook-ում հայտնվել էր Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում Հեյդար Ալիեւի արձանի լուսանկարը, որի պատվանդանի երկու կողմերին սպիտակ ներկով ադրբեջաներենով եւ անգլերենով գրվել է` Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ): Պատվանդանի առաջնակողմում գրվել է Fuck the system (Կորչի համակարգը):
Ենթադրվում է, որ երիտասարդները պահվում են Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Չնայած երիտասարդների անհայտանալուց հետո անցել է 36 ժամ, ոստիկանությունը դեռեւս չի մեկնաբանել միջադեպը եւ նրանց ձերբակալությունը: