Վաղը՝ մայիսի 14-ին, կկայանա «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը։
Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլի» եզրափակչում ելույթ կունենա վերջինը՝ 26 համարի ներքո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մասնակիցների ելույթի հաջորդականության՝ պրոդյուսերների ներկայացրած ցանկն արդեն հայտնի է։
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա ամենավերջինը՝ 26 համարի ներքո։ Այս մասին հայտնում է eurovision.tv-ն։
Առաջինը եզրափակչում ելույթ կունենա Բելգիան։