Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետեւանքով․ Խրամչիխին

Ռուսաստանյան հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը «ռազմական լուծում չունի» շատ են դեմագոգիա հիշեցնում, իսկ արեւմտյան պոլիտկոռեկտ ելույթները «կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու մասին» այն աստիճան հիմար են, որ նույնիսկ մեկնաբանությունների արժանի չեն։

Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետեւանքով․ Խրամչիխին

Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետեւանքով․ Խրամչիխին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին գրում է քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

«Հայերի եւ ադրբեջանցիների փոխադարձ ատելությունը ոչ միայն չի նվազում, այլեւ աճում է: Ընդ որում, դա լիովին ռեալ «ժողովրդական» ատելություն է: Եվ լիովին անհնար է հասկանալ, թե ինչ տեսք ունի փոխզիջումը: Ղարաբաղը չի պատրաստվում վերադառնալ Ադրբեջանի կազմ նույնիսկ լայն ինքնավարության իրավունքով, ընդ որում, Բաքուն չի պատրաստվում նման ինքնավարություն տրամադրել: Հայերին ԼՂՀ-ն շրջապատող տարածքների վերադարձը, որը հաճախ դիտարկվում է որպես հնարավոր ժամանակավոր փոխզիջում, վայրկենապես Ղարաբաղի ռազմավարական դիրքը ներկայիս շատ ամուր եւ կայունից կվերածեր անհույս-աղետալիի, նույնիսկ եթե հայրերը պահպանեին Լաչինի թթվածինը: Համապատասխանաբար, հայկական կողմը կարող է նման քայլի դիմել միայն ԼՂՀ-ի անկախության միանշանակ ճանաչման պայմաններում, բայց նման հնարավորությունը Բաքուն նույնիսկ չի քննարկի: Ադրբեջանցի  փախստականների վերադարձը Ղարաբաղ եւ նրանց կեցությունն այնտեղ հնարավոր է միայն ադրբեջանական զորքի պահպանության ներքո, ինչին, ինչպես կարելի է կռահել, ոչ մի դեպքում չի համաձայնի Ստեփանակերտը: Խոսել Ղարաբաղյան խնդրի լուծման մասին «միջազգային իրավունքի» շրջանակում նախկինում էլ իմաստ չուներ, իսկ կոսովյան նախադեպը այդ    «իրավունքը» իրականում ուղղակի ոչնչացրել է:

Այսպիսով, խաղաղ լուծման միակ տարբերակը կողմերից մեկի կամավոր, առանց պայմանների կապիտուլյացիան է:  Այս պահի դրությամբ ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները հաստատ չեն պատրաստվում կապիտուլյացիայի ենթարկվել ու ինչու պիտի պատրաստվեն: Իսկ ստեղծված ստատուս քվոն հարմար է բոլորին, բացի Ադրբեջանից, չէ որ ստատուս քվոն նրա պարտությունն է արձանագրել:  Քանի որ լիովին անհնար է խաղաղ եղանակով փոփոխել ստատուս քվոն, ոչ ոք չի էլ պատրաստվում անել դա, Բաքուն ուզում է դա անել պատերազմական ուղիով, ինչի համար հսկայական քանակությամբ նորագույն տեխնիկա է գնում Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից: Հարցը սոսկ այն է, թե ադրբեջանցիները երբ կորոշեն, որ հասել են ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ ԼՂՀ-ի եւ Հայաստանի հանրագումարային զինված ուժերի նկատմամբ վճռորոշ գերազանցության, որն կապահովի հայկակա կողմին  կոտրելը եւ իր բոլոր կորսված տարածքների լիակատար վերադարձը: 

Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը դեռ շատ հեռու է նման որոշիչ առավելությունից: Այդ դեպքում Բաքուն ինչու որոշեց կռվել:  Հնարավոր է, ադրբեջանական ղեկավարությունն ուղղակի սխալ գնահատեց իրավիճակը:  Կամ էլ գիտակցաբար հենց հետախուզմամբ մարտ իրականացրեց, իսկ Ստեփանակերտի վրա դրոշ բարձրացնելու հույս չուներ էլ:  Իմիջիայլոց, շատ հավանական է, որ Բաքվին պատերազմի է մղել նրա գլխավոր դաշնակիցը` Անկարան: Էրդողանը որոշել է  Մոսկվային համաչափորեն պատասխանել. Ռուսաստանը Սիրիայում նրա համար շատ մեծ խնդիրներ էր ստեղծել, նա որոշել է նրա համար խնդիրներ ստեղծել Կովկասում: Եվ պետք է ասել, որ շատ առումներով նրան դա հաջողվեց: Եվ չէր կարող չհաջողվել, որովհետեւ Մոսկվան զգալիորեն ինքը նետվեց այդ խնդիրների տակ: Ռուսաստանը ապրիլյան պատերազմից ռազմական կամ տնտեսական վնաս չկրեց, բայց քաղաքական վնասն ակնհայտ է»,- գրում է վերլուծաբանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search