Կոսովոյի Գժակովո քաղաքում շարունակվում է Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Այսօր տեղի ունեցան իններորդ տուրի պարտիաները:
Եվրոպայի անհատական առաջնություն. Իններորդ տուրի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից հաղթանակ են տարել Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Նախավերջին տուրը կկայանա մայիսի 22-ին, Երեւանի ժամանակով 17:30-ին: Հավելենք, որ մրցաշարը բաղկացած է 11 տուրից:
Լավագույն եռյակը իններորդ տուրից հետո.
1. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) - 8 միավոր
2. Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - 7
3. Ալեքսեյ Գոգանով (Ռուսաստան) - 7
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը (9-րդ տեղ, 6,5 միավոր):