ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են օդաչու Նադեժդա Սավչենկոյի վերադարձը Ուկրաինա:
Վաշինգտոնը ողջունել է Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնությունների «կարեւոր մասի» կատարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնն այդ քայլը գնահատել է որպես Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնությունների գծով իր պարտավորությունների «կարեւոր մասիե կատարում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ:
«Ես ողջունում եմ լուրն այն մասին, որ Սավչենկոն վերադարձել է Ուկրաինա, ինչպես նաեւ ռուսաստանցի երկու զինծառայողների ազատման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության մարդասիրական որոշումը, որոնք դատապարտվել էին ահաբեկչության հետ կապված մեղադրանքներովե,- նշվում է հայտարարության մեջ:
Քերին ասել է, որ Սավչենկոյի ազատումը պետք է խթան ծառայի Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրականացման համար: