Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղում կառուցվող Արիավան բնակավայրի առանձնատները պատրաստ են շահագործման

Ապրիլյան պատերազմի օրերին Արիավանում շինարարական աշխատանքները չեն դադարել:

Քաշաթաղում կառուցվող Արիավան բնակավայրի առանձնատները պատրաստ են շահագործման

Քաշաթաղում կառուցվող   Արիավան բնակավայրի     առանձնատները պատրաստ են  շահագործման

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ ` չնայած ապրիլի 5-ից հետո Արիավանում աշխատող կապալառու կազմակերպությունների տեխնիկայի մեծ մասը տեխափոխվել է առաջնագիծ` ինժեներական աշխատանքներ կատարելու համար, այնուամենայնիվ, բարեկարգման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են:

Արիավանի առաջին թաղամասն ամբողջությամբ` 26 առանձնատնով, բոլոր ենթակառուցվածքներով պատրաստ է շահագործման: Այստեղ իրականացվել է հիմնապատերի և պատերի կառուցում, բոլոր առանձնատները շրջափակվել են մետաղական ցանկապատերով: Թաղամասը ջրաֆիկացված է:

Արիավանի 2-րդ թաղամասում արդեն 7 տանիք է կառուցվել: Մյուս մյուս առանձնատների տանիքների կառուցման աշխատանքները կավարտվեն հունիս ամսում: Ավարտվել են ներքին ջրամատակարարման ցանցի և կոյուղագծերի աշխատանքները, իսկ արտաքին ջրամատակարարման համար աշխատանքներ են տարվում: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև 3-րդ թաղամասում:

Աղբյուրի հաղորդմամբ` բնակավայրը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում:



     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search