Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը վստահ հաղթանակով է ավարտել կարիերայի 33-րդ մենամարտը:
Կարո Մուրադը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերմանիայի Կասել քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Մուրադն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բոլիվիացի Էստեբան Տաբաբարիին: Մենամարտն անցկացվել է կիսածանր քաշային կարգում, գրում էBoxingscene-ը:
Սա Կարո Մուրադի 29-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր այս տարվա փետրվարի 13-ին՝ միավորներով հաղթելով սերբ Ալեքսանդր Թոդորովիչին: