Վենետիկի 71-րդ փառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում օգոստոսի 31-ին ցուցադրվել է Գերմանիայի՝ ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը պատմում է 1915 թվականին Թուրքիայում իրագործված ցեղասպանության հետեւանքների մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվել է թուրք ռեժիսորի` Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը
Վենետիկի 71-րդ փառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում օգոստոսի 31-ին ցուցադրվել է Գերմանիայի՝ ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը, որը պատմում է 1915 թվականին Թուրքիայում իրագործված ցեղասպանության հետեւանքների մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գլխավոր հերոսը հայաբնակ գյուղերից մեկի երիտասարդ մի բնակիչ է, որը հրաշքով փրկվել է կոտորածից եւ, իմանալով, որ իր երկու դուստրերը ողջ են մնացել, նրանց փնտրելու է մեկնել աշխարհով մեկ:
Ինչպես նշել է «Ինտերֆաքս»-ը, ֆիլմը մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, համատեղ արտադրանքն է: Ռուսական կողմից որպես պրոդյուսերներ են հանդես եկել Ռուբեն Դիշդիշյանը եւ Արամ Մովսիսյանը:
Վենետիկի փառատոնն այս օրերին ընթանում է Իտալիայում: Այն կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 6-ը: