Artsakhpress

Քաղաքական

Կարծում եմ` Արցախում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում սահմանադրական փոփոխություններ անելու, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման երկարաձգմանը վերաբերող հարցին:

Կարծում եմ` Արցախում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյան

Կարծում եմ` Արցախում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: -Պարո՛ն Պետրոսյան, այս օրերին հաճախ է խոսվում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետևելով Հայաստանի Հանրապետության օրինակին, սահմանադրական փոփոխություններ է պատրաստվում իրականացնել՝ անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի:

-Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխությունների հարցով զբաղվող պետական հանձնաժողովը, ադրբեջանաղարաբաղյան 2-րդ պատերազմի պատճառով, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու է 2016-ի հուլիսի 1-ին: Մինչ այդ, պետական կառուցվածքի վերաբերյալ հնչում են զանազան տարբերակներ, օրինակ` խորհրդարանական հանրապետություն՝ ուժեղ վարչապետով և արարողակարգային նախագահով կամ առանց նախագահի, որի արարողակարգային գործառույթներն այս դեպքում պիտի դրվեն սահմանադրական դատարանի վրա, կամ կարող է ստեղծվել Սենատ, որի կազմում կընդգրկվեն նախկին նախագահներն ու հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ հայ բնակչության տեսակարար կշռին համարժեք (ի դեպ, ադրբեջանաղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ այս տեսակետն արժե քննարկել), ուժեղ նախագահական հանրապետություն` առանց վարչապետի, կա նաև ամեն ինչ անփոփոխ թողնելու տարբերակ, որի կողմնակիցներն աճել են արցախյան երկրորդ պատերազմից հետո: 

Բոլոր տեսակետներն էլ արժանի են ուշադրության, միաժամանակ, պակաս կարևոր չեն այս կամ այն համակարգին անցնելու ուղիները: Այստեղ էլ կան տարբեր կարծիքներ։ Օրինակ, խորհրդարանական հանրապետության կամ առանց վարչապետի նախագահական համակարգին անցնելիս առաջարկում են ցրել խորհրդարանն ու անցկացնել նոր ընտրություններ՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման խորհրդարանն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ: Իմ կարծիքով, այն ցրելը ճիշտ չէ: Մյուս կողմից, խորհրդարանական համակարգին անցնելիս՝ այլ իրողության պայմաններում ընտրված գործող խորհրդարանը չի կարող նոր լիազորություններ ստանձնել առանց անցումային դրույթների, ու դրա հետ կապված, խորհրդարանական համակարգին անցնելիս կարծիք կա, անցումային շրջանի համար խորհրդարանի կողմից ընտրել նախագահ կամ գործող նախագահի լիազորությունները երկարաձգել մինչև 2020թ: 

-Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանի և Արցախի իշխանություններն արդեն քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվի:

-Կարծում եմ՝ հայկական երկու պետությունների իշխանությունները քննարկած կլինեն սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությունը, բայց դժվար թե քննարկած լինեին իրագործման մեխանիզմները: Եթե առաջնորդվելու լինենք Ձեր հարցի տրամաբանությամբ, ապա գործող նախագահի լիազորությունների երկարաձգման լավագույն տարբերակը, արցախյան 2-րդ պատերազմի հետ կապված, գործող ռազմական դրության որոշ, այդ թվում նաև ընտրությունների անցկացման, սահմանափակումները վերացնելն է։ Բայց նման բան չեղավ: Հետևաբար, եթե լիազորությունների երկարաձգման հարց առաջանա, ապա դա կլինի անցման մեխանիզմ, և ոչ թե քաղաքական որոշում: 

- Արցախի Հանրապետությունում այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, և անձամբ կողմ եմ առանց նախագահի խորհրդարանական հանրապետության: Շատերն են դեմ, նկատի ունենալով Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը, բայց չէ՞որ Իսրայելին ոչինչ չխանգարեց 70 տարի ծաղկել, շրջապատված լինելով թշնամիներով և ունենալով կառավարման խորհրդարանական համակարգ: Մյուսների փաստարկն էլ այն է, որ աշխարհում չկա առանց նախագահ խորհրդարանական հանրապետություն, բայց աշխարհում չկա նաև երկրորդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ակնառու փաստ է` զարգացած երկրների ճնշող մեծամասնությունը կառավարման խորհրդարանական համակարգ ունի։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search