Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել Է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով:
Լրատվամիջոցները հայտնում են «Իսլամական պետության» պարագլուխ ալ Բաղդադիի սպանության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տեղեկությունը տարածել է նաեւ բրիտանական Mirror թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ալ Բաղդադին սպանվել Է հունիսի 10-ին Ռաքային հասցված ավիահարվածի հետեւանքով: Դրա հետ մեկտեղ հրատարակությունը նշում Է, թե այլ աղբյուրներ հայտնում են, որ ԻՊ-ի պարագլուխն սպանվել Է իրաքյան Մոսուլում:
Հունիսի 10-ին «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը հայտնել Է, որ Իրաքի եւ Թուրքիայի միջեւ սահմանի շրջանում ավիահարվածների հետեւանքով վիրավորվել են ալ Բաղդադին եւ նրա շրջապատից մի քանի մարդ: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան չի կարողացել հաստատել այդ տեղեկատվությունը:
ԶԼՄ-ները ալ Բաղդադիին համարում են «Ուսամա բեն Լադենի իսկական ժառանգորդը», նա հայտնի Է իր արմատականությամբ եւ դաժանությամբ: Նրա ղեկավարած խմբավորման ահաբեկչական գործունեության հետեւանքով Իրաքում զոհվել են մի քանի հազար խաղաղ բնակիչներ: Միայն 2014 թվականի հունիսի 10-ից զոհվել Է ավելի քան 1200 մարդ: